Pular para o conteúdo
Publicidade

ՍԱՂՄՈՍՆԵՐ 144

1 Օրհնություն Դավթի

Ալեֆ

Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ,

Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Բեթ

2 Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը

Հավիտյանս հավիտենից։

Գիմել

3 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ,

Եվ նրա մեծությանը չափ չկա։

Դալեթ

4 Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը

Եվ պատմեն քո զորությունները։

Հեյ

5 Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից

Եվ քո հրաշագործությունները պատմեն։

Վավ

6 Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը

Եվ քո մեծությունը։

Զայն

7 Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն

Եվ ցնծան քո արդարությամբ։

Խեթ

8 Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։

Տեթ

9 Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը

Բոլոր արարածների վրա է։

Յոդ

10 Քո բոլոր գործերը, Տե՜ր, քեզ պիտի խոստովանեն,

Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

Կաֆ

11 Քո արքայության փառքը պիտի ասեն

Եվ պատմեն քո զորության մասին։

Լամեդ

12 Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը,

Քո արքայական մեծ վայելչության փառքերը։

Մեմ

13 Քո արքայությունը ողջ հավիտենականության

Արքայությունն է,

Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։

Նուն

Տերը հավատարիմ է իր բոլոր խոստումներում

Եվ արդար՝ իր բոլոր գործերում։

Սամեխ

14 Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին,

Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։

Այն

15 Բոլոր աչքերը քեզ են վստահում,

Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց.

Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։

Պե

16 Բացում ես ձեռքդ և հագեցնում բոլորին

Քո կամքի քաղցրությամբ։

Ցադե

17 Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին

Եվ սուրբ՝ իր բոլոր գործերում։

Քոֆ

18 Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն,

Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են աղոթում։

Ռեշ

19 Տերը կատարում է իրենից երկյուղածների կամքը,

Լսում է նրանց աղոթքները և փրկում նրանց։

Շին

20 Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն,

Բոլոր մեղավորներին կործանում է Տերը։

Տավ

21 Բերանս Տիրոջ օրհնությունները պիտի խոսի.

Ամեն շնչավոր պիտի օրհնի նրա սուրբ անունը

Հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também