1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից
Եվ գնում նրա ճանապարհներով։
2 Դու քո ձեռքերի վաստակը պիտի ուտես,
Երանի՜ քեզ, և բարի պիտի լինես։
3 Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում,
Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
4 Այսպես պիտի օրհնվի Տիրոջից երկնչող ամեն մարդ.
5 Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ,
Եվ պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի
Քո կյանքի բոլոր օրերին։
6 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին.
Խաղաղություն թող լինի Իսրայելի վրա։