Pular para o conteúdo
Publicidade

Palavras de conforto

Por Bíblia Online

Deus é o Deus de todo conforto. Ele consola os que choram, restaura os quebrantados e promete que a dor presente dará lugar à alegria eterna.

O Deus de toda consolação

Bendito seja o Deus e Pai de nosso Senhor Jesus Cristo, Pai das misericórdias e Deus de toda consolação, que nos consola em todas as tribulações.

Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։

Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։ Որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի։ Քանի որ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության և փրկության համար է, և եթե մխիթարվում ենք, ձեր մխիթարության համար է, որն օգնում է համբերությամբ կրելու այն նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ Մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ ինչպես մասնակից ենք չարչարանքներին, այնպես էլ մասնակից ենք մխիթարությանը։

Որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի։

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,

Մեծ հավաքներում

Եվ պիտի օրհնաբանեմ քեզ բազմամարդ ժողովներում։

Promessas de restauração

Deus sarará o quebrantado de coração e atará as suas feridas. Quem semeia em lágrimas, colherá com júbilo.

Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները,

Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։

Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։

Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,

Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

Պատրաստ է սիրտս, Աստվա՛ծ,

Պատրաստ է սիրտս օրհնելու

Եվ սաղմոսելու քեզ փառաբանությամբ։

Ինքն է դատում աշխարհն արդարությամբ

Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։

Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին,

Երկնքի հաստատությունը

Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։

Paz e descanso

Jesus disse: 'Vinde a mim, todos os cansados e sobrecarregados, e eu vos aliviarei.' A paz de Deus que excede todo entendimento guarda o coração.

Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։

Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

Քրիստոսի խաղաղությունը

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։

Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։

Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։

Esperança eterna

Deus enxugará toda lágrima. A dor presente é momentânea, mas a glória futura é eterna. O Senhor transforma luto em dança.

Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։

Խոստումը

Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։

Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։

Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։

Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ,

մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,

ես, որ զորացրի քեզ,

օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։

Ազատագրման բարի լուրը

Տիրոջ Հոգին ինձ վրա է,

հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին,

բժշկելու սրտով բեկվածներին,

գերիներին ազատություն քարոզելու

և կույրերին՝ տեսողություն,

հռչակելու Տիրոջ ընդունելի տարին

և մեր Աստծու կողմից հատուցման օրը,

մխիթարելու բոլոր սգավորներին,

փառավորելու Սիոնի սգավորներին,

որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան,

իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։

Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։

Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը,

այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ,

և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։

Nunca sozinhos

Deus nunca nos abandona. Ele está ao nosso lado em cada vale, segura nossa mão e promete que o choro não durará para sempre.

Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։

Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»(Բ Օր. 31.6, Հես. 1.5)։

Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,

որոնք սպասում են իրեն նեղության օրը.

և ճանաչում է իրենից երկյուղածներին։

Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ,

ուրախություն կբերի քեզ վրա,

կնորոգի քեզ իր սիրով

և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։

Ուստի նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով՝ իրենց հոգիները թող հանձնեն հավատարիմ Ստեղծողին։

Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։

Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի,

Ով հանձն չի առել ունայնություն

Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,

Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի,

Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց,

Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի.

Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։

Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը,

Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։

Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։

որ բարձրացնում է խոնարհներին

և ոտքի է կանգնեցնում կորուսյալներին,

Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողած լինի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ զավակներին, կամ ագարակները և այժմ՝ այս ժամանակի մեջ, հարյուրապատիկը չստանա՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ, ագարակներ՝ կրելով անշուշտ հալածանքներ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը։

և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.