Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 18

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին,

Երկնքի հաստատությունը

Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։

3 Օրն օրվան փոխանցում է այս ամենը,

Գիշերը գիշերվան փոխանցում է այս գիտելիքը։

4 Չկան բառեր, և խոսքեր չկան,

Որոնց միջից չլսվեն ձայները նրանց։

5 Նրանց բարբառը լսելի եղավ ամբողջ աշխարհին,

Եվ նրանց խոսքերը հասան մինչև ծագերն աշխարհի։

Երկնքում արևը հաստատեց

6 Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։

Ցնծում է նա որպես մարզիկ,

Որ վազում է իր ճանապարհով։

7 Երկնքի մի ծագում է նրա ծագումը,

Եվ մյուս ծագն է հասնում նրա անիվը,

Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։

8 Տիրոջ օրենքներն անբիծ են

Եվ դարձի են բերում հոգիները,

Տիրոջ վկայությունը ճշմարիտ է

Եվ իմաստուն է դարձնում մանուկներին։

9 Տիրոջ արդարությունն ուղիղ է

Եվ ուրախացնում է սրտերը,

Տիրոջ պատվիրանները լույս են

Եվ լույս են տալիս աչքերին։

10 Տիրոջից երկյուղը սուրբ է

Եվ մնում է հավիտյան։

Տիրոջ դատաստանները ճշմարիտ են,

Միևնույն ժամանակ՝ արդար։

11 Ավելի ցանկալի են ոսկուց

Եվ թանկագին քարերի բազմությունից,

Քաղցր են մեղրի խորիսխից։

12 Քանի որ քո ծառան պահպանում է դրանք,

Պահպանելու վարձն էլ մեծ կլինի։

13 Ո՞վ կարող է իր հանցանքները մտապահել.

Իմ գաղտնի մտքերից մաքրի՛ր ինձ, Տե՜ր,

14 Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային.

Ապա թե ինձ չտիրեն,

Այնժամ ես անբիծ կլինեմ

Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։

15 Բերանիս խոսքերը թող հաճելի լինեն քեզ,

Եվ սրտիս խորհուրդներն ամեն ժամ քո առջև լինեն, Տե՜ր,

Օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.