Pular para o conteúdo
Publicidade

Sabedoria

Por Bíblia Online

A sabedoria é um dos temas mais ricos da Bíblia. O temor do Senhor é seu princípio, e buscá-la vale mais que ouro ou prata. Deus promete dar sabedoria generosamente a quem pedir com fé.

O princípio da sabedoria

O temor do Senhor é o início de toda sabedoria verdadeira. Quem reverencia a Deus aprende a viver com discernimento e prudência.

Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,

Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։

Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության,

Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։

Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,

սրբերի խորհուրդը՝ հանճար,

օրենքի իմացությունը մտքի հարստություն է։

Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։

Մեղավորը կտեսնի և կբարկանա,

Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի,

Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։

Այդ որտեղի՞ց է իմաստությունը,

և ո՞րն է տեղը հանճարի։

Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը,

չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։

Անդունդն ասաց. «Ինձ մոտ դա չկա»,

և ծովն ասաց. «Իմ խորքում չէ դա»։

Դրա փոխարեն գրավ չի դրվում,

ու դրա գնով որևէ արծաթ չի կշռվում։

Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա,

ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։

Չեն համեմատվի նրա հետ ոսկի, ոչ էլ բյուրեղապակի,

ու չեն փոխանակվի նրա հետ անոթներ ոսկեղեն։

Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել.

Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։

Չի չափվի հետը և տոպազը եթովպացիների,

ընտիր ոսկիների հետ չի դրվի երբեք նժարի վրա։

Այդ որտեղի՞ց է իմաստությունը,

և ո՞րն է տեղը հանճարի։

Թաքնված է այն մարդկանցից,

ծածկված՝ երկնի թռչունից։

Կորուստը, մահը ասացին. «Լսել ենք նրա փառքի մասին»։

Sabedoria como dom de Deus

A verdadeira sabedoria vem do alto. Deus a concede generosamente a quem pede com fé, sem lançar em rosto a fraqueza humana.

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը,

քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը,

Իսկ եթե իմաստությունը վերակոչես և հանճարին դառնաս ձայնակից, այդժամ կհասկանաս երկյուղը Տիրոջից և կգտնես Աստծու գիտությունը.

A sabedoria do alto

A sabedoria que vem de Deus é pura, pacífica, amável, cheia de misericórdia e de bons frutos. Ela se opõe à sabedoria terrena e mundana.

Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։

Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։

Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։

Երկրային և երկնային իմաստություն

Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։

Աստծու իմաստությունը

Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում, այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր ու ծածուկ իմաստությունը, որն Աստված հավիտյաններից առաջ սահմանել էր մեր փառքի համար,

մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար, բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է. որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է մարդկանցից, և Աստծու տկարն ավելի զորեղ է մարդկանցից։

Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.

Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.

որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով, որի մեջ պահված են գիտության ու իմաստության բոլոր գանձերը։

Direção e discernimento

Deus guia os humildes na justiça e ensina seu caminho aos mansos. Ele promete dirigir nossos passos quando confiamos nele de todo o coração.

Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ. ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։

Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։

Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից,

Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։

Իմ անձն ամբարիշտների հետ կորստյան մի՛ մատնիր

Եվ կյանքն իմ՝ արյունահեղ մարդկանց հետ,

Նանիր մարդկանց աթոռին ես չեմ նստի

Եվ չեմ մտնի անօրենների մոտ։

Ես ատեցի չարերի ժողովը

Եվ չնստեցի ամբարիշտների հետ։

Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։

Որոնց բերաններն ունայնություն են խոսում,

Եվ նրանց աջը մեղքերի աջ է։

Նա ազատություն պիտի տա մեր թագավորներին

Եվ պիտի փրկի իր Դավիթ ծառային չար սրից։

Փրկի՛ր ինձ և ապրեցրո՛ւ օտարների որդիների ձեռքից,

Որոնց բերանները նանրություն են խոսում,

Եվ նրանց աջը մեղքերի աջ է։

A Palavra como fonte de sabedoria

A Palavra de Deus é lâmpada para os pés e luz para o caminho. Meditar nas Escrituras nos dá entendimento superior ao dos mestres.

Երանելի է այն մարդը,

Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին

Եվ չգնաց մեղավորների ճանապարհով

Եվ չնստեց չարակամների աթոռին։

Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է,

Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։

Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։

Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։

Sabedoria prática para o dia a dia

A sabedoria se aplica em cada decisão: nas finanças, nos relacionamentos, no trabalho e no uso do tempo. Vivamos como sábios, não como insensatos.

Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։

Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։

Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։

Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։

Իմաստունը սիրում է իր հոգին, իմաստություն պահողը բարիք է գտնում։

Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։

Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով։

Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։

Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։

Իր բերանը փակողը պիտի պահպանի իր անձը, իսկ ով հանդուգն է շուրթերով, պիտի խռովի իր հոգին։

Անմիտներին իրենց ճանապարհներն ուղիղ են թվում։ Իմաստունն ունկնդիր է լինում խրատին,

Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։

Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։

Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։

Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։

Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։

Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։

Իմաստությա՛մբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ՝ օգտագործելով առիթը։ Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։

Իմաստությա՛մբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ՝ օգտագործելով առիթը։ Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։

Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։

O valor da sabedoria

A sabedoria é mais preciosa que rubis. Quem a encontra, encontra a vida e alcança o favor do Senhor. Nada se compara a ela.

Օրհներգ Բ

Երանելի է այն մարդը, որ իմաստություն է գտել,

և մահկանացուն, որ հանճար է ձեռք բերել։

Իմ ուղիները կյանքի ուղիներ են.

Տերն է սահմանել իմ կամքը։

Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։

Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։

Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։

Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։

Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ անցյալը լավ է ներկայից, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։

Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։

Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։

A sabedoria e a soberania de Deus

Os caminhos de Deus são mais altos que os nossos. Sua sabedoria é insondável, eterna e infinitamente superior ao entendimento humano.

այլ ինչպես երկինքն է հեռու երկրից,

այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից,

և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։

«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին,

և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,-

ասում է Տերը,-

Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,

որ հավիտենական Աստվածը,

երկրի սահմանները հաստատող Աստվածը

ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.

նրա իմաստությունն անքննելի է։

Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,

որ հավիտենական Աստվածը,

երկրի սահմանները հաստատող Աստվածը

ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.

նրա իմաստությունն անքննելի է։

Ծառան ապավինում է Տիրոջ օգնությանը

Տերը ինձ խրատող լեզու է տալիս,

որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել,

ամեն առավոտ ինձ զգուշացրեց,

սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։

Աստված պաշտպանելու է Երուսաղեմը

Վա՜յ նրանց,

ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս,

ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են,

և ձիերի մեծ բազմությանը.

նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում,

Աստծուն չէին փնտրում։

Բայց Տերն իմաստուն էր

և նրանց վրա չարիք բերեց.

նրա խոսքը չի անարգվի.

նա կկանգնի չար մարդկանց տների,

նրանց սնոտի հույսի վրա։

Այս իմաստուն գործերը եղան Զորությունների Տիրոջից։

Արդ, մտածե՛ք, վերացրե՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարությունը։

Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին,

իմաստության և խոհեմության հոգին,

խորհրդի ու զորության հոգին,

գիտության և աստվածպաշտության հոգին.

Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն։

Ո՛չ ըստ երևացածի պիտի դատի նա և ո՛չ էլ ըստ խոսքերի հանդիմանի։

Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի,

քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,

և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ,

ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։

Փառաբանություն Աստծուն

Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.

Չափազանց աճեցրեց իր ժողովրդին

Եվ նրան իր թշնամիներից ավելի զորացրեց։

Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես

Եվ մեգ ցանում փոշու նման։

Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ,

Որ երբեք ոտքդ քարին չխփես։

Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։

Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։

Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ

Տունդ կմտնեմ,

Կերկրպագեմ քո երկյուղով

Քո սուրբ տաճարում։

Մերժեցին ինձ

Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով,

Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։

Նրանք լալով հեռացան,

բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝

հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ,

ուղիղ ճանապարհով,

որպեսզի չմոլորվեն նրա վրա,

քանզի Իսրայելի համար ես հայր եղա,

և Եփրեմն իմ անդրանիկն է։

Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ,

այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։

Փառաբանության երգ

Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը,

իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը

և իր հանճարով տարածեց երկինքը։

Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։

Չարերը չեն մտաբերում իրավունքը, իսկ Տիրոջը փնտրողները խելամուտ են ամեն ինչում։

Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։

Հորդոր ինքնաճանաչման և կատարելութան

Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով»(Բ Օր. 17.6, 19.15)։

և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։

Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր

և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից,

քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է,

պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է(Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։

Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։

Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են»։

Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։

Երկու տները

Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։

որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։

Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։

Օրհներգ Գ

Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի

և խորամտությամբ հաստատեց երկինքը,

Ժամանակի երկարության մեջ կա իմաստություն,

և կյանքի երկարության մեջ՝ հնարագիտություն։

Նրանի՛ց են գալիս ուժը, իմաստությունը,

Նրա՛նն են խորհուրդներն ու հանճարը։

Աստված շատ հզոր է

Հոբը պատասխանեց ու ասաց.

«Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է.

ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։

Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել,

նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը

հազարից մեկին չի կարող պատասխանել։

Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ.

այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։

Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ,

ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը,

բայց արդարություն գործել, ողորմություն սիրել

և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։

Նա ասաց դատավորներին. «Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անում, որովհետև ոչ թե մարդկային օրենքով եք դատում, այլ Տիրոջ։ Արդարություն պետք է ունենաք։

(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.