Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 104

1 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,

Փառաբանե՛ք նրա անունը,

Հեթանոսներին պատմե՛ք նրա գործերը։

2 Օրհնե՛ք և սաղմո՛ս երգեք նրան.

Պատմե՛ք նրա բոլոր սքանչելիքները

3 Եվ պարծեցե՛ք նրա սուրբ անունով։

Թող ուրախ լինեն սրտերը նրանց,

Ովքեր Տիրոջն են փնտրում։

4 Փնտրե՛ք Տիրոջը և հզո՛ր եղեք,

Ամեն ժամ նրա երե՛սը փնտրեք։

5 Հիշե՛ք նրա ստեղծած սքանչելիքները,

Հրաշքներն ու իր բերանի իրավունքները։

6 Աբրահամի՛ սերունդ, ծառաներն եք նրա,

Հակոբի՛ որդիներ, ընտրյալներն եք նրա։

7 Նա ինքն է Տերը՝ մեր Աստվածը.

Նրա իրավունքները ողջ երկրում են։

8 Հիշեց իր հավիտենական ուխտը

Եվ իր խոսքը, որ պատվիրեց մինչև հազար տարի։

9 Ուխտը, որ կնքեց Աբրահամի հետ

Եվ իր երդումը՝ Իսահակի հետ։

10 Իր հրամանը հաստատեց Հակոբի համար

Եվ իր հավիտենական ուխտը՝ Իսրայելի համար։

11 Ասաց. «Ձեզ կտամ Քանանի երկիրը՝

Իբրև բաժին ձեր ժառանգության»։

12 Երբ քիչ էին նրանք թվով, նվազ և պանդուխտ այնտեղ,

13 Անցնում էին մի ցեղից մյուս ցեղի մոտ,

Մի թագավորությունից՝ մեկ այլ ժողովրդի մոտ։

14 Չթողեց մարդկանց, որ ճնշեն նրանց,

Թագավորներին կշտամբեց նրանց համար.

15 Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին

Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։

16 Նրանց երկիրը սովի մատնեց

Եվ սպառեց հացի ողջ պաշարը։

17 Մարդ ուղարկեց նրանց առջևից.

Հովսեփը ստրկության վաճառվեց։

18 Նրա ոտքերը կապանքներով նեղեցին

Եվ նրա անձը երկաթով պնդեցին,

19 Մինչև նրա խոսքը կատարվեց,

Եվ Տիրոջ խոսքը փորձեց նրան։

20 Թագավորը մարդ ուղարկեց և արձակեց նրան.

Ժողովրդի իշխանը ազատեց նրան,

21 Իր տան վրա տեր կարգեց նրան,

Իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա՝

22 Խրատելու նրանց իշխաններին ըստ իր կամքի

Եվ նրանց ծերերին իմաստություն ուսուցանելու։

23 Իսրայելը մտավ Եգիպտոս.

Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։

24 Չափազանց աճեցրեց իր ժողովրդին

Եվ նրան իր թշնամիներից ավելի զորացրեց։

25 Նրանց սիրտը շրջեց, որ իր ժողովրդին ատեն

Եվ իր ծառաների դեմ նենգությամբ վարվեն։

26 Ուղարկեց իր ծառա Մովսեսին

Եվ իր ընտրյալ Ահարոնին՝

27 Նրանց տալով իր նշանների

Եվ հրաշքների խոսքը Քամի երկրում։

28 Ուղարկեց խավար և խավարեցրեց նրանց,

Որովհետև դառնացրին իր խոսքը։

29 Արյուն դարձրեց նրանց գետերը

Եվ սպանեց նրանց բոլոր ձկները։

30 Գորտերը եռացին նրանց երկրում,

Նաև նրանց թագավորների շտեմարանների մեջ։

31 Հրամայեց, և շնաճանճեր ու մժեղներ եկան

Նրանց ողջ սահմաններին։

32 Նրանց անձրևները փոխեց կարկուտի,

Եվ նրանց երկրում հուր բորբոքվեց։

33 Հարվածեց նրանց այգիներին ու թզենիներին

Եվ փշրեց նրանց սահմանների բոլոր ծառերը։

34 Հրամայեց, և եկան

Անհամար մորեխներ և խառնիճներ։

35 Կերավ նրանց երկրի ողջ խոտը,

Սպառվեց նրանց դաշտերի ողջ պտուղը։

36 Հարվածեց եգիպտացիների բոլոր առաջնեկներին՝

Նրանց ողջ վաստակի երախայրիքը։

37 Նրանց հանեց ոսկով և արծաթով,

Եվ նրանց ազգի մեջ հիվանդ չկար։

38 Ուրախացավ Եգիպտոսը նրանց դուրս գալուց,

Որովհետև Տիրոջ ահն ընկել էր նրանց վրա։

39 Հովանու համար ամպ սփռեց ցերեկը,

Իսկ գիշերը հրով լույս տվեց նրանց։

40 Խնդրեցին, և լորամարգիներ եկան,

Եվ հագեցրեց նրանց երկնքի հացով,

41 Հարվածեց ժայռին, և ջրեր բխեցին,

Ու գետեր հոսեցին անապատի մեջ։

42 Հիշեց իր սուրբ խոսքը, որ տվել էր իր ծառա Աբրահամին։

43 Իր ժողովրդին ցնծությամբ հանեց

Եվ ուրախությամբ՝ իր ընտրյալներին.

44 Նրանց տվեց հեթանոսների գավառները

Եվ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց,

45 Որպեսզի պահեն նրա վկայությունները

Եվ գործադրեն նրա օրենքները։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.