Pular para o conteúdo
Publicidade

Հայտնություն 21

10 Եվ Հոգին եկավ ինձ վրա ու տարավ դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ 11 Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։ 12 Նրա պարիսպը մեծ էր ու բարձր, ուներ տասներկու դուռ, վրան՝ տասներկու հրեշտակներ, որոնցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների։ 13 Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ 14 Քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմնաքարեր, նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também