Pular para o conteúdo
Publicidade

ԵԼՔ 20

3 Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։

4 Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։ 5 Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ, 6 իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։

7 Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։

8 Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 9 Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, 10 իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Այդ օրը ոչ մի գործ չանես ո՛չ դու, ո՛չ էլ քո տղան ու դուստրը կամ քո ծառան ու քո աղախինը, քո եզն ու քո էշը և քո բոլոր անասունները, ինչպես նաև օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, 11 որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։

12 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։

13 Մի՛ սպանիր։

14 Մի՛ շնացիր։

15 Մի՛ գողացիր։

16 Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

17 Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը, քո նմանի տանը կամ էլ նրա ագարակին աչք մի՛ դիր, ո՛չ էլ նրա ծառային կամ աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, կամ նրա այլ անասունին, ո՛չ էլ այն ամենին, ինչ քո նմանինն է»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também