Կոչ ապաշխարության
12 «Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը,
դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով,
պահքով, լալով ու կոծելով։
13 Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները
և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն,
որովհետև ողորմած է և գթած,
համբերատար և բազումողորմ
և զղջում է մարդկանց չարիքների համար»։