Երեմիան բրուտի տանը
1 Երեմիային ուղղելով իր խոսքը՝ Տերն ասաց.
2 «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը և այնտեղ կլսես իմ խոսքերը»։
3 Ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում քարերի վրա։ 4 Մի աման, որը նա պատրաստում էր կավից, ընկավ նրա ձեռքից, բայց նա դարձյալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպես որ իր աչքին հաճելի թվաց անել։ 5 Եվ Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. 6 «Մի՞թե այդ բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Ահավասիկ,- ասում է Տերը,- ինչպես այդ կավն է բրուտի ձեռքին, այդպես էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։