Pular para o conteúdo
Publicidade

ԵՐԵՄԻԱ 45

Տիրոջ խոստումը Բարուքին

1 45.1-5-ը = հուն. 51.31-35-ին։ Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։

2 Այսպես է ասում քո մասին Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ Բարուք, 3 դու, որ ասացիր՝ "Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա", 4 այսպես կասես նրան, թե այսպես է ասում Տերը.

«Ահա ինչ որ ես շինեցի,

ինքս քանդում եմ,

և ինչ որ ես տնկեցի,

ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։

5 Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում.

մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,-

ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու,

սակայն դու ամենուրեք,

ուր էլ որ գնալու լինես,

փրկություն ես գտնելու»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também