14 Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի.
թող ուխտի օր չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ։
15 Անիծյալ լինի այն մարդը,
որն ավետիս տվեց իմ հորը
և ասաց. «Քեզ արու մանուկ ծնվեց»,
և ցնծությամբ ուրախացրեց նրան։
16 Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես,
որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց.
թող նա առավոտները բոթ լսի,
իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,
17 որովհետև Տերը հենց արգանդի մեջ չսպանեց ինձ,
որպեսզի իմ մայրն ինձ համար դառնար գերեզման
ու արգանդ հավիտենական հղության։
18 Ինչո՞ւ այսպես պատահեց,
որ ես դուրս ելա արգանդից՝
տեսնելու վշտեր ու տառապանքներ,
և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։