11 քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ, 12 և դուք կկանչեք ինձ, կգնաք և կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ։ 13 Կփնտրեք ինձ և կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով։ 14 Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,
Publicidade