14 Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
15 Իմ սրտին հաճելի հովիվներ կտամ ձեզ. թող նրանք հովվեն ձեզ՝ հովվելով իմաստությամբ։
16 Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ "Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը". չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։