Pular para o conteúdo
Publicidade

ԵՐԵՄԻԱ 31

31 Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։ 32 Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,- 33 այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ 34 Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ "Ճանաչի՛ր Տիրոջը", քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também