Pular para o conteúdo
Publicidade

ՀՈԲ 1

Հոբի առաջին փորձությունը

1 Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։ 2 Նա յոթ տղա ու երեք դուստր ունեցավ։ 3 Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também