Pular para o conteúdo
Publicidade

ՆԵԵՄԻԱ 5

14 Այն օրից, երբ ես Հուդայի իշխան նշանակվեցի, Արտաշես արքայի քսաներորդ տարվանից մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները, իշխաններ լինելով, ոչ ոքից բռնի չկերանք և չխմեցինք։ 15 Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։

16 Իսկ պարսպի գործը հաջողությամբ առաջ էր ընթանում. ոչ ոքի չբռնացա՝ անդաստան կամ այգի գրավելու համար։ Եվ ամեն ոք անխափան աշխատում էր պարսպի վրա։ 17 Բացի այդ, ամեն օր իմ սեղանին մասնակցում էին հարյուր հրեաներ և ուրիշներ, որ մեզ մոտ էին գալիս մեզ շրջապատող հեթանոսներից։ 18 Ամեն օր իմ ծախսն էր՝ մի զվարակ, վեց ընտիր ոչխար և մի այծ, իսկ տասը օրը մեկ բոլորին առանց խնայելու գինի էի տալիս. ոչ ոքից հաց չխլեցի, որովհետև գիտեի, որ ժողովրդի գործերը դժվար էին։ 19 Աստված թող բարությամբ հիշի ինձ այն ամենի համար, որ արեցի ողջ ժողովրդի նկատմամբ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também