Pular para o conteúdo
Publicidade

Թվեր 17

Բուրվառները՝ սրբագործված

1 Եվ Տերն ասաց Մովսեսին 2 ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։ 3 Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։ 4 Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերցրեց պղնձե բուրվառները, որոնք մատուցեցին հրո ճարակ դարձած այրերը, դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց 5 որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։

Ահարոնը փրկում է ժողովրդին

6 Հետևյալ օրն Իսրայելի որդիները տրտնջացին Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ 7 Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։ 8 Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։ 9 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. 10 «Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ 11 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também