Pular para o conteúdo
Publicidade

ՈՎՍԵԵ 10

1 Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը.

ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց,

ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։

2 Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։

Նա կկործանի նրանց զոհասեղանները.

թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։

3 Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք,

որովհետև Տիրոջից չվախեցանք,

բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։

4 Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են.

ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ

կաճի ագարակի անմշակ հողում։

5 Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն,

որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա.

և ինչպես դառնացրին նրան,

կչարախնդան նրա փառքի վրա,

քանի որ գերեվարվեցին նրանից։

6 Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն.

կաշառքով կընդունի Եփրեմին.

Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։

7 Սամարիան մերժեց իր թագավորին,

ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։

8 Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը.

փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին,

և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա»,

և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։

Աստված հայտնում է Իսրայելի վճիռը

9 «Այն օրվանից, ինչ բարձունքները կան,

Իսրայելը մեղանչել է։

Այնտեղ կանգ առան,

բայց նրանք չեն հասնի բարձունքներին.

պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝ 10 խրատելու նրանց.

և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝

խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։

11 Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր,

բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը.

կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային,

և Հակոբը կհզորանա նրա դեմ։

12 Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ

և քաղե՛ք կենաց պտուղ.

լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը,

փնտրե՛ք Տիրոջը,

մինչև արդարության պտուղները գան ձեզ։

13 Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը,

փայփայեցիք նրա անօրենությունները

և կերաք ստության պտուղը.

որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա,

քո զորքերի բազմության վրա։

14 Քո ժողովրդի վրա ավեր կգա,

և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն,

ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից

պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,

15 նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,

ձեր չարիքների երեսից»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também