23 Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։ 24 Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։ 25 Թող քո աչքերն ուղիղ նայեն, և քո թարթիչները արդարությամբ թարթեն։ 26 Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։ 27 Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։ Դեպի աջ տանող ճանապարհները ճանաչում է Աստված, և թյուր են դեպի ձախ տանող ճանապարհները։ Աստված ուղիղ կանի քո շավիղները և քո ճանապարհը խաղաղությամբ կառաջնորդի։
Publicidade