Pular para o conteúdo
Publicidade

Deus é nosso refúgio

Por Bíblia Online

Deus é nosso refúgio e fortaleza, socorro bem presente nas angústias. Quando o mundo treme, o crente encontra paz sob as asas do Altíssimo.

Refúgio e fortaleza

Deus é nosso refúgio e fortaleza. Quem habita no abrigo do Altíssimo descansa à sombra do Todo-Poderoso.

Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

Սաղմոս՝ օրհներգ շաբաթ օրվա

Բարի է խոստովանել Տիրոջը,

Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,

Առավոտյան պատմել քո ողորմությունը

Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը

Տասնալար քնարով,

Օրհնության ձայնով գովաբանել։

Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին,

Երկնքի հաստատությունը

Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։

Օրն օրվան փոխանցում է այս ամենը,

Գիշերը գիշերվան փոխանցում է այս գիտելիքը։

Աղոթք Դավթի

Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին

Եվ նայի՛ր իմ խնդրանքներին,

Լսի՛ր աղոթքս,

Որ նենգավոր շուրթերով չէ։

Սաղմոս Դավթի

Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Անարձագանք մի՛ թող ինձ։

Եթե երբևէ լուռ մնաս,

Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։

Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ,

Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։

Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր,

Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ,

Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում,

Բայց սրտներում չարություն է։

Ապաշխարության աղոթք

Դավթի՝ սաղմոս իմաստության

Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց,

Եվ նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին։

Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում,

Եվ որի բերանում նենգություն չկա։

Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին

Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։

Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. դեպի թշվառություն դարձա,

Որովհետև փշերն ինձ ծակծկեցին։

Մեղքերս քեզ ցույց կտամ

Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։

Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը»,

Եվ դու թողություն կտաս

Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ

Թող լեռները քո ժողովրդին խաղաղություն բերեն,

Եվ բլուրները՝ արդարություն։

Proteção e segurança

O Senhor é a minha rocha e a minha fortaleza. Melhor é confiar no Senhor do que confiar no homem.

Քո օրենքները ես պահեցի.

Մի՛ լքիր ինձ վերջնականապես։

Բեթ

Երիտասարդն իր ճամփաները ինչո՞վ պիտի ուղղի,

Եթե ոչ քո խոսքերը պահելով։

Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ

Եվ հանուն քեզ ձեռքերս վեր բարձրացնեմ։

Ասես ճարպի պարարտությունից պիտի հագենամ,

Բերանս ցնծալի շրթունքներով քեզ պիտի օրհնի։

Երբ հիշում էի քեզ անկողնուս մեջ,

Առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ,

Որովհետև իմ օգնականը եղար.

Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։

Գովաբանական օրհներգ Դավթի

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ,

Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։

Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես,

Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։

Ինքն է դատում աշխարհն արդարությամբ

Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։

Տերը տնանկին ապավեն եղավ

Եվ օգնական՝ նեղության պահին։

Հնազա՛նդ եղիր Տիրոջը և ծառայի՛ր նրան

Եվ մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհներն ամոթալի են,

Կամ մարդուն, որ չարիք է գործում։

Em todo tempo

O Senhor é bom e é fortaleza no dia da angústia. A torre forte do nome do Senhor protege os seus em toda circunstância.

Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,

որոնք սպասում են իրեն նեղության օրը.

և ճանաչում է իրենից երկյուղածներին։

որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար,

իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝

չար մարդկանցից փրկելով նրանց։

Տիրոջից երկյուղի մեջ զորեղ հույս կա և իր որդիներին խաղաղության ապավեն է։

Տիրոջից երկյուղն ամրոց է սրբերի համար, և բեկում՝ չարիք գործողների համար։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.