Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 71

1 Սաղմոս Սողոմոնի

Իրավունքդ արքայի՛ն տուր, Աստվա՛ծ,

Արդարությունդ՝ արքայորդուն,

2 Որ արդարությամբ դատի քո ժողովրդին

Եվ իրավունքով՝ քո աղքատներին։

3 Թող լեռները քո ժողովրդին խաղաղություն բերեն,

Եվ բլուրները՝ արդարություն։

4 Նա դատաստանով կարդարացնի ժողովրդի աղքատներին,

Կփրկի անտունների որդիներին

Եվ կխոնարհեցնի ամբարտավաններին։

5 Կապրի ու կմնա արևի պես հավերժ,

Լուսնից առաջ՝ սերնդեսերունդ։

6 Կիջնի անձրևի պես գեղմի վրա

Եվ ինչպես ցող երկիրը կցողի։

7 Նրա օրոք կծագի արդարությունը,

Խաղաղությունը կտիրի մինչև վախճանը լուսնի։

8 Կտիրի նա ծովից ծով, գետերից մինչև ծայրն աշխարհի։

9 Նրա առջև նախ եթովպացիները ծնկի կգան,

Եվ նրա թշնամիները հող կուտեն։

10 Թարսիսի և կղզիների թագավորները

Ընծաներ կմատուցեն նրան,

Սաբայի և Արաբիայի թագավորները

Նվերներ կբերեն նրան։

11 Երկրի բոլոր թագավորները կերկրպագեն նրան,

Եվ բոլոր ազգերը կծառայեն։

12 Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից,

Աղքատին և անտունին, որոնք օգնական չունեն։

13 Նա կգթա աղքատին և անտունին

Եվ անտունների հոգիները կփրկի։

14 Չարերի վաշխառությունից կփրկի նրանց հոգիները։

Նրա անունը պատվական է նրանց առջև,

15 Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։

Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ

Եվ ամեն օր կօրհնեն նրան։

16 Թող հաստատություն լինի ողջ երկրում

Եվ լեռների կատարներին։

Նրա պտուղը Լիբանանից բարձր կլինի,

Երկրի խոտի պես կծաղկի Տիրոջ քաղաքում։

17 Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան,

Քանզի արևից ավելի հին է անունը նրա։

Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով,

Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։

18 Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,

Որ միայն հրաշքներ է գործում,

19 Եվ օրհնյալ է հավիտյան

Նրա փառքի սուրբ անունը,

Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի.

Եղիցի՜, եղիցի՜։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.