Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին
1 Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ.
«Մի՛ վախեցիր,
որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
2 Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ,
և գետերը քեզ չեն խեղդի.
եթե կրակի միջով անցնես, չես այրվի,
և նրա բոցը քեզ չի կիզի.
3 որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝
Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։
Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար
և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։