Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 46

Տերը պահպանում է Իսրայելին

1 «Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը.

նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։

Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված 2 ու քաղցած կենդանիների վրա.

անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝

գրաստների հետ միասին գերության քշվեցին։

3 Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի տուն

և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր,

դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք

և մանկությունից

4 մինչև ծերություն՝ խրատված,

քանզի ես եմ։

Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ.

ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ,

ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ,

ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։

5 Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ,

հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր,

6 որ քսակից ոսկեղեն եք հանում,

արծաթ եք կշռում կշեռքով

և ոսկերիչներ վարձում,

որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն,

և խոնարհվելով երկրպագում եք դրանց։

7 Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք,

և երբ գետնին եք դնում,

այդպես մնում են տեղում ու չեն շարժվում.

եթե որևէ մեկը կանչի դրանց,

չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։

8 Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք,

զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛ր,

սրտանց դարձի՛ եկեք,

9 մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները,

քանզի ես եմ Աստվածը,

և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,

10 որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին,

երբ դեռ չեն եղել,

բայց անպայման կատարվելու են։

Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են,

և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։

11 Ես արևելքից կանչեցի թռչուններին,

իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի.

խոսեցի ու բերեցի,

հաստատեցի և կատարեցի,

բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։

12 Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր

և արդարությունից հեռացածներ.

13 մոտեցրի իմ արդարությունը,

և այն այլևս չի հեռանա,

իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի.

ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝

որպես փառավորություն»։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.