4 Նա մեր մեղքերն էր վերցնում
և մեզ համար չարչարվում,
սակայն մենք նրա ցավերը,
հարվածներն ու չարչարանքները համարեցինք
իբրև Աստծուց եկած բան։
5 Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար
և մեր անօրենությունների համար պատժվեց.
մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց,
և նրա վերքերով մենք բժշկվեցինք։