Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 55

Եկեք առանց արծաթի

1 «Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի,

և դուք, որ բոլորովին արծաթ չունեք,

գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի,

առանց գինու և ճարպի համար վճարելու։

2 Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և

ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։

Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք,

ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։

3 Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։

Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ,

ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝

շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։

4 Ահա նրան տվեցի որպես վկայություն

ազգերին, իշխան և հրամանատար նրանց։

5 Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ,

և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն

հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։

6 Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք,

կանչե՛ք նրան.

երբ նա ձեզ մոտենա,

7 ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից,

անօրեն մարդը՝ իր խորհուրդներից,

թող նա վերադառնա Տիրոջ մոտ

և ողորմություն կգտնի

մեր Աստծու մոտ,

որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։

8 «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին,

և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,-

ասում է Տերը,-

9 այլ ինչպես երկինքն է հեռու երկրից,

այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից,

և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։

10 Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից

և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,

չի ծլեցրել ու պտղաբերել այն,

սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,

11 այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից.

նա դատարկ չի վերադառնալու,

մինչև որ չկատարի այն,

ինչ կամենում եմ ես։

Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները,

որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։

12 Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք.

լեռներն ու բլուրները պիտի խայտան,

խնդությամբ ընդունեն ձեզ,

և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։

13 Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի,

դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի.

և դա պիտի լինի հանուն Տիրոջ

և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.