Երուսաղեմը լուսավորում է աշխարհը
1 Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ,
քանզի հասել է քո լույսը,
և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։
2 Ահա խավարը ծածկեց երկիրը,
մառախուղը՝ հեթանոսներին,
բայց քո մեջ է հայտնվելու Տերը,
և նրա փառքը քո մեջ է երևալու։
3 Թագավորները քո լույսով պիտի ընթանան
և ազգերը՝ քո լույսի փայլով։