Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 61

Ազատագրման բարի լուրը

1 Տիրոջ Հոգին ինձ վրա է,

հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին,

բժշկելու սրտով բեկվածներին,

գերիներին ազատություն քարոզելու

և կույրերին՝ տեսողություն,

2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին

և մեր Աստծու կողմից հատուցման օրը,

մխիթարելու բոլոր սգավորներին,

3 փառավորելու Սիոնի սգավորներին,

որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան,

իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։

Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։

4 Պիտի վերաշինեն դարավոր ավերակները,

նախկինում ավերվածները պիտի վերականգնեն

և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։

5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները,

այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։

6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք,

մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք,

ազգերի հարստությունը պիտի ուտեք

և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։

7 Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն,

ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք

և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը,

և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։

8 Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը

և ատում անիրավ հափշտակությունը.

արդարներին պիտի տամ իրենց վաստակը

և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։

9 Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ

և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ.

ամենքն էլ, երբ տեսնեն,

պիտի ճանաչեն նրանց և ասեն.

«Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են»,

ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։

10 Թող ցնծա իմ անձը Տիրոջով,

որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց,

որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին

և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։

11 Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները,

և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը,

այնպես էլ Տերն է ծագեցնելու

իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.