Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 58

Ծոմապահություն

1 Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր,

շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ,

հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի

և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։

2 Օր օրի ինձ են փնտրում

և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները,

իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել

և իր Աստծու իրավունքը զանց չի առել.

ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։

Փափագում են մերձենալ Աստծուն

3 և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք,

և դու չտեսար,

զրկանքների ենթարկեցինք մեզ,

և դու չիմացար։

Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում

և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։

4 Հակառակության և կռիվների մեջ եք ծոմ պահում

և բռնցքահարում տկարին։

Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը.

դուք պիտի գաք բողոքեք ինձ,

և ես չպիտի լսեմ ձեզ։

5 Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,

և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։

Եթե պարանոցդ կորացնես օղակի նման

ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,

6 սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր.

ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,-

ասում է Տերը։-

Քանդի՛ր անիրավության հանգույցը,

վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը,

ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին

և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։

Հացդ կիսի՛ր քաղցածի հետ

7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը

և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը.

եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան,

բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։

8 Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը,

և արագորեն կհասնի քո ապաքինումը,

քո առջևից կընթանա քո արդարությունը,

և Աստծու փառքը կպատի քեզ։

9 Այն ժամանակ կկանչես,

և Աստված կլսի քեզ.

մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։

Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը,

ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,

10 քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս

և չքավոր մարդկանց կշտացնես,

այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը,

քո խավարը կվերածվի միջօրեի։

11 Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի,

քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,

և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ,

ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։

12 Քո դարավոր ավերակները կվերաշինվեն,

և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ.

դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող

և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։

13 Եթե ոտքդ հետ քաշես

և սրբության օրը քո ուզածը չկատարես,

զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր,

ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես,

այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։

14 Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները

և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը,

քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.