Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 37

Ապաշխարության աղոթք

1 Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա զոհաբերության

2 Տե՜ր, քո սրտմտությամբ մի՛ հանդիմանիր ինձ

Եվ մի՛ խրատիր ինձ քո բարկությամբ։

3 Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։

4 Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։

Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։

5 Անօրենություններս գլխիցս էլ վեր բարձրացան

Եվ ծանր բեռի պես ծանրացան վրաս։

6 Անզգամությանս պատճառով նեխեցին և փտեցին վերքերն իմ։

7 Տառապեցի և հույժ խոնարհ դարձա,

Ամբողջ օրը տրտում շրջեցի,

8 Քանզի հոգիս լցվեց չարչարանքներով,

Եվ մարմնիս համար բժշկություն չկա։

9 Չարչարվեցի և չափազանց խոնարհ դարձա,

Մռնչացի սրտիս հեծությունից։

10 Ո՜վ Տեր, իմ ողջ ցանկությունը քո առջև է,

Եվ հեծեծանքս չծածկվեց քեզանից։

11 Սիրտս իմ ներսում խռովվեց, և ուժս լքեց ինձ.

Ինձ լքեց նույնիսկ լույսն աչքերիս։

12 Իմ բարեկամներն ու մերձավորները

Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ.

Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։

13 Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ

Եվ հոգիս էին ուզում.

Անօրենություն խոսեցին

Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։

14 Իսկ ես խուլի պես էի, որ չի լսում,

Համրի պես, որ բերանը չի բացում.

15 Ես եղա այն մարդու պես, որ չի լսում

Եվ խոսքեր չունի իր բերանում։

16 Ես քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, և դու կլսես ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ։

17 Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա,

Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։

18 Ես պատրաստ եմ տանջանքների,

Եվ ցավերս իմ առջև են ամեն ժամ։

19 Ուստի կպատմեմ իմ անօրենությունները

Եվ կհոգամ մեղքերիս համար։

20 Իսկ արդ իմ թշնամիները կենդանի են և ավելի հզոր, քան ես.

Բազում են ինձ հանիրավի ատողները,

21 Ովքեր ինձ բարու փոխարեն չար հատուցեցին,

Չարախոսեցին իմ մասին,

Քանզի արդարության հետևից էի ընթանում։

22 Մի՛ լքիր ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից,

23 Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.