Pular para o conteúdo
Publicidade

Իմաստություն Սիրաքի 17

1 Տերը մարդուն ստեղծեց հողից, ըստ իր պատկերի ստեղծեց նրան և դարձյալ վերադարձրեց հողին։

2 Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց երկրի վրա առկա ամեն բանի վրա։

3 Ըստ իրենց բնույթի՝ զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի արարեց նրանց։

4 Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու գազաններին և թռչուններին։

5 Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց՝ դրանցով իմացություն ստանալու համար։

6 Նրանց լցրեց գիտության հանճարով և չարն ու բարին ցույց տվեց նրանց։

7 Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ՝ նրանց ցույց տալու իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը.

8 նաև որ պատմեն իր գործերի մեծությունը։

9 Ավելացրեց նրանց գիտությունը և նրանց ժառանգություն տվեց կյանքի օրենքը։

10 Հավիտենական ուխտ հաստատեց նրանց հետ և իր դատաստանները ցույց տվեց նրանց։

11 Նրանց աչքը տեսավ նրա փառքի մեծությունը, և նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տերը նրանց ասաց. «Զգո՛ւյշ եղեք ամեն անիրավությունից»։

12 Նա նրանցից յուրաքանչյուրին պատվիրեց հոգ տանել մերձավորին։

13 Նրանց ճանապարհները միշտ նրա առջև են և չեն վրիպում նրա հայացքից։

14 Յուրաքանչյուր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Իսրայելը Տիրոջ բաժինն է։

16 Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջև են, և նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրա է։

17 Նրանց անիրավությունները չծածկվեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջև են։

18 Մարդու ողորմածությունը կնիք է նրա համար, և մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։

19 Սրանից հետո Տերը պիտի ելնի ու հատուցի նրանց և նրանց արածների փոխարենը պիտի բերի նրանց գլխին։

20 Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում և մխիթարում նրանց, որոնց համբերությունը նվազել էր։

21 Դարձի՛ր դեպի Տերը և թո՛ղ մեղքերդ։

Կոչ՝ Տիրոջը դառնալու

22 Աղերսի՛ր նրա առջև, և նա կնվազեցնի հանցանքներդ։

23 Դարձի՛ր դեպի Բարձրյալը, հե՛տ դարձիր անիրավությունից և խիստ ատի՛ր գարշությունը։

25 Բարձրյալին ո՞վ գոհություն կտա գերեզմանում նրանց փոխարեն, ովքեր ողջ են և գոհություն են տալիս նրան։

26 Մեռյալից՝ իբրև անգոյից, կորել է փառաբանությունը։ Կենդանի և ողջ մարդը միայն կգովի Տիրոջը։

27 Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը,

28 նույնքան էլ՝ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։

29 Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։

30 Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում. մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։

31 Տերն ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին. բոլոր մարդիկ հող և մոխիր են։

Todos os capítulos de Իմաստություն Սիրաքի 40
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 9
  9. 10
  10. 11
  11. 12
  12. 13
  13. 14
  14. 15
  15. 16
  16. 17
  17. 18
  18. 19
  19. 20
  20. 21
  21. 22
  22. 23
  23. 24
  24. 25
  25. 26
  26. 27
  27. 28
  28. 29
  29. 30
  30. 31
  31. 32
  32. 33
  33. 34
  34. 35
  35. 36
  36. 38
  37. 39
  38. 40
  39. 41
  40. 42

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.