Pular para o conteúdo
Publicidade

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 19

1 Հարբեցող գործունյան մեծության չի հասնի, իսկ ով անարգում է փոքրագույն բաները, քիչ-քիչ կկործանվի։

2 Կանայք և գինին կործանում են իմաստուններին, լկտի մարդը պիտի սատակի։

4 Ով փութկոտ է հավատալու մեջ, նա թեթևամիտ է, և ով հանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դեմ։

5 Ով մտքով լիրբ է, շատերից կմեղադրվի։

Շատախոսության վտանգը

7 Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։

8 Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզանից։

9 Լսեցի՞ր քո մերձավորի դեմ ուղղված որևէ խոսք, այն թող մեռնի քո սրտում.

10 պի՛նդ մնա, քանզի այն չի պատռի քեզ և դուրս չի գա։

11 Տխմարն իր խոսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպես երեխայից ծնվածը։

12 Ինչպես մարդու մարմնի մեջ մխրճված նետն է, այնպես էլ խոսքն է անմիտ մարդու սրտում։

Ուղղել բարեկամին

13 Քննի՛ր բարեկամիդ, գուցե ոչնչով նա չի մեղանչել։

14 Իսկ եթե մեղանչել է, դարձյա՛լ զգուշացրու, որպեսզի բարեկամությունը հաստատ մնա։

15 Բանսարկությունները շատ են, և դու ամեն խոսքի մի՛ հավատա։

17 Մարդ կա, որ մեղանչում է լեզվով և ոչ թե մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզվով։

18 Ամեն իմաստություն երկյուղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը հարցուփո՛րձ արա քո մերձավորին և տե՛ղ թող Բարձրյալի օրենքի համար։

19 Չարերի խրատն իմաստություն չէ և ոչ էլ՝ մեղավորների խորհուրդը։

20 Նենգություն կա, որ գարշանք է, և կա աղքատամտություն, որ զուրկ է իմաստությունից։

21 Լավ է երկյուղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որը հանդգնում է զանց առնել օրենքը։

22 Կա նրբին խորագիտություն, որ լեցուն է ապիրատությամբ և անիրավությամբ։

23 Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ և գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ։

24 Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, որտեղ չես էլ կարծում։

25 Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի։

26 Մարդը ճանաչվում է իր իսկ հայացքից, և դեմքի տեսքից երևում է իմաստությունը։

27 Մարդու հագուստը, երեսի ծիծաղը և ոտքի քայլը հայտնի են դարձնում նրան։

28 Հանդիմանություն կա, որ բարի չէ, և լռություն կա, որ իմաստություն է։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também