1 Երանելի է այն մարդը,
Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին
Եվ չգնաց մեղավորների ճանապարհով
Եվ չնստեց չարակամների աթոռին։
2 Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է,
Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։
3 Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման,
Որն իր պտուղը ժամանակին կտա.
Նրա տերևը չի թափվի,
Եվ ամեն ինչ, որ կատարի,
Կհաջողվի նրան։
4 Բայց այդպես չեն ամբարիշտները,
Ո՛չ, այլ նման են քամուց քշված
Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։
5 Դրա համար ամբարիշտները
Հարություն չեն առնի դատաստանի համար,
Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։
6 Որովհետև Տերը ճանաչում է
Արդարների ճանապարհը,
Մինչդեռ ամբարիշտների ճանապարհները կկորչեն։