1 Սաղմոս Դավթի
Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր,
Քո ողորմության և իրավունքի համար,
2 Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ
Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ,
Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։
3 Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի
Եվ ատեցի ուրացություն անողներին։
4 Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ,
Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։
5 Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին,
Նրան հայտնապես հալածեցի,
Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով,
Նրա հետ հաց չկերա։