Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 105

1 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, որովհետև բարի է,

Որովհետև հավիտենական է նրա ողորմությունը։

2 Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունները,

Լսելի դարձնի նրա ողջ օրհնությունները։

3 Երանի՜ նրանց, ովքեր պահում են իրավունքը

Եվ ամեն ժամ արդարություն են գործում։

4 Հիշի՛ր մեզ, Տե՜ր, քո ժողովրդին հաճությամբ

Եվ այցելի՛ր մեզ քո փրկությամբ։

5 Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը,

Ուրախանանք քո ազգի ուրախությամբ

Ու փառավորվենք քո ժառանգությամբ։

6 Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք,

Անօրենություն և հանցանք գործեցինք։

7 Մեր հայրերը Եգիպտոսի մեջ չհասկացան քո սքանչելիքները

Եվ չհիշեցին քո անհուն ողորմությունը։

Քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս։

8 Իր անվան համար փրկեց նրանց,

Որպեսզի ճանաչեն զորությունը նրա։

9 Սաստեց Կարմիր ծովին, և այն ցամաքեց,

Առաջնորդեց նրանց անդունդի միջով,

Ինչպես անապատով։

10 Նրանց ազատեց իրենց ատողների ձեռքերից

Եվ փրկեց նրանց իրենց թշնամիների ձեռքերից։

11 Ծովը ծածկեց նրանց նեղիչներին,

Եվ նրանցից ոչ ոք չապրեց։

12 Հավատացին նրա խոսքին

Եվ օրհնություններ երգեցին նրան։

13 Սակայն շուտով մոռացան նրա գործերը

Եվ չանսացին նրա խորհրդին։

14 Ցանկություններ ունեցան անապատի մեջ

Եվ Աստծուն փորձեցին անջրդի վայրում։

15 Նրանց տվեց իրենց խնդրածը

Եվ լիություն ուղարկեց նրանց անձանց։

16 Բանակատեղիում բարկացրին Մովսեսին

Եվ Ահարոնին՝ Տիրոջ նվիրյալին։

17 Գետինը բացվեց ու կլանեց Դադանին

Եվ ծածկեց Աբիրոնի համախոհներին։

18 Հուր բորբոքվեց նրանց հավաքատեղիում,

Եվ բոցն այրեց մեղավորներին։

19 Հորթ շինեցին Քորեբում

Եվ երկրպագեցին կուռքին.

20 Իրենց փառքը փոխանակեցին խոտակեր հորթի պատկերով։

21 Մոռացան իրենց կենարար Աստծուն,

Որ մեծ գործեր կատարեց Եգիպտոսում.

22 Իր սքանչելիքները՝ Քամի երկրում,

Եվ իր ահը՝ Կարմիր ծովի վրա։

23 Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը

Նրանց առջև չլիներ։

Դարձավ Տիրոջը և անցկացրեց նրա բարկությունը,

Որ նրանք չկոտորվեն։

24 Անարգեցին ցանկալի երկիրը

Եվ նրա խոսքին չհավատացին,

25 Տրտնջացին իրենց բանակատեղիներում

Եվ Տիրոջ ձայնը չլսեցին։

26 Իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա՝

Հարվածելու նրանց անապատում,

27 Որ ցրվի նրանց սերունդը հեթանոսների մեջ,

Որ ցրվի նրանց սերունդը գավառներում։

28 Նրանք պղծվեցին Բելփեգովրի հետ

Եվ կերան մեռելների զոհերից։

29 Բարկացրին նրան իրենց գործերով,

Կործանումը շատացավ նրանց վրա։

30 Ապա Փենեեսը մեջտեղ եկավ,

Սրբեց, և դադարեց մահը։

31 Նրան արդարություն համարվեց սերնդեսերունդ,

Մինչև հավիտյան։

32 Բարկացրին նրան Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] մոտ.

Մովսեսը տանջվեց նրանց համար,

33 Որովհետև դառնացրին նրա հոգին.

Հրամայեց իր շրթունքներով։

34 Չկոտորվեցին ազգերը,

Որոնց մասին ասել էր Տերը։

35 Խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը,

36 Նրանց կուռքերին ծառայեցին,

Որ գայթակղություն եղավ նրանց։

37 Իրենց որդիներին և դուստրերին զոհեցին դևերին

38 Եվ անբիծ արյուն հեղեցին՝

Արյունն իրենց որդիների և դուստրերի,

Որ զոհեցին Քանանի կուռքերին։

39 Երկիրը շաղախվեց նրանց արյունով

Եվ պղծվեց նրանց գործերով,

Որովհետև պոռնկացան իրենց ընթացքով։

40 Տերը սրտմտությամբ բարկացավ իր ժողովրդի վրա

Եվ հույժ գարշեց իր ժառանգությունից։

41 Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց,

Եվ իրենց ատողները տիրեցին նրանց,

42 Եվ իրենց թշնամիները նեղեցին նրանց,

Եվ խեղճացան նրանց ձեռքերի ներքո։

43 Շատ անգամ փրկեց նրանց,

Բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով

Եվ ընկճվեցին իրենց անօրենության մեջ։

44 Տերը նայեց նրանց նեղություններին,

Երբ լսեց ձայնը նրանց աղոթքի.

45 Հիշեց ուխտն իր և զղջաց իր մեծ ողորմությամբ,

46 Նրանց գթության արժանացրեց

Նրանց բոլոր գերիչների առջև։

47 Փրկի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր,

Եվ մեզ հավաքի՛ր հեթանոսների միջից,

Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը

Եվ պարծենանք քո օրհնություններով։

48 Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,

Հավիտյանս հավիտենից։

Եվ ողջ ժողովուրդը թող ասի.

«Եղիցի՜, եղիցի՜»։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.