Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 106

1 Ալելուիա

Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,

Որովհետև բարի, հավիտենական է նրա ողորմությունը.

2 Թող ասեն Տիրոջ փրկյալները,

Որոնց ազատեց թշնամու ձեռքերից։

3 Բոլոր գավառներից հավաքեց նրանց՝

Արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից։

4 Մոլորվեցին նրանք անապատում,

Անջրդի ճանապարհին

Եվ բնակության քաղաք չգտան։

5 Քաղցեցին և ծարավեցին,

Եվ նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում։

6 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին,

Եվ փրկեց նրանց իրենց վշտերից։

7 Ուղիղ ճանապարհով նրանց առաջնորդեց,

Որ գնան իրենց բնակության քաղաքը։

8 Թող գոհություն մատուցեն նրա ողորմության

Եվ սքանչելիքների համար մարդկանց որդիները,

9 Որովհետև հագեցրեց քաղցած հոգիները

Եվ բարությամբ լիացրեց կարոտյալ հոգիները։

10 Ոմանք նստած էին խավարի և մահվան ստվերների մեջ,

Կապված էին աղքատությանը, ինչպես երկաթին։

11 Որովհետև դառնացրին խոսքն Աստծու

Եվ բարկացրին Բարձրյալի խորհուրդները։

12 Նրանց սրտերը ցավից սեղմվեցին, տկարացան,

Եվ չկար մեկը, որ օգներ նրանց։

13 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին,

Եվ հանեց նրանց իրենց վշտերից։

14 Նրանց փրկեց խավարից և մահվան ստվերներից

Եվ խորտակեց նրանց կապանքները։

15 Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն

Նրա ողորմության և սքանչելիքների համար,

16 Որովհետև փշրեց պղնձյա դռները

Եվ երկաթյա նիգերը։

17 Օգնեց նրանց իրենց անօրենության ճանապարհին,

Որովհետև իրենց մեղքերի պատճառով հույժ տկարացան։

18 Նրանց սրտերը գարշում էին ամեն տեսակ կերակուրից։

Նրանք մոտեցան մահվան դռներին։

19 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին,

Եվ ապրեցրեց նրանց իրենց վշտերից։

20 Ուղարկեց իր խոսքն ու բուժեց նրանց

Եվ փրկեց նրանց իրենց ապականությունից։

21 Թող գոհություն մատուցեն նրա ողորմության

Եվ սքանչելիքների համար մարդկանց որդիները։

22 Թող նրան օրհնության զոհ մատուցեն

Եվ պատմեն նրա գործերը ցնծությամբ։

23 Ովքեր ծով էին իջնում նավերով

Եվ բազում ջրերում գործեր կատարում,

24 Նրանք տեսան Տիրոջ գործերն ու սքանչելիքները

Անդունդի խորքերում.

25 Ասաց, և հողմ ու մրրիկ ելան,

Եվ բարձրացան նրա ալիքները։

26 Ելան երկինք և իջան անդունդ,

Եվ նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում։

27 Խռովվեցին, սասանվեցին, ինչպես հարբածներ,

Եվ նրանց ողջ իմաստությունը վերացավ։

28 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին,

Եվ փրկեց նրանց իրենց վշտերից։

29 Մրրիկը օդի վերածվեց, և դադարեցին նրա ալիքները,

30 Ուրախացան, որ հանդարտվեցին,

Եվ առաջնորդեց նրանց իրենց կամեցած նավահանգիստը։

31 Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն

Նրա ողորմության և սքանչելիքների համար։

32 Թող պանծացնեն նրան ժողովուրդների հավաքույթներում,

Եվ ծերերի ատյաններում օրհնեն նրան։

33 Որովհետև գետերը ցամաքի փոխեց

Եվ ջրերի ընթացքը՝ ծարավոտ երկրի։

34 Պտղաբեր երկիրը դարձրեց աղուտ

Նրա բնակիչների չարության համար։

35 Անապատը փոխեց ճահճի

Եվ ծարավի երկիրը՝ ջրի հոսանքների։

36 Քաղցյալներին այնտեղ բնակեցրեց,

Եվ բնակության քաղաք շինեցին։

37 Արտեր վարեցին, այգիներ տնկեցին

Եվ բերքի պտուղներ հասցրին։

38 Օրհնեց նրանց, և շատ բազմացան,

Եվ նրանց անասունները չպակասեցին։

39 Նվազեցին նրանք և չարչարվեցին

Չարիքների նեղությունից և վշտերից։

40 Անարգանք եկավ նրանց իշխանների վրա,

Մոլորեցրեց նրանց անապատում անճանապարհ։

41 Աղքատության մեջ օգնեց անտունին,

Նրանց ազգը առաջնորդեց հոտի պես։

42 Թող ուղիղները տեսնեն և ուրախ լինեն,

Եվ ամեն անօրեն բերանն իր փակի։

43 Ո՞վ է իմաստունը, որ պիտի պահի այս

Եվ հասկանա Տիրոջ ողորմությունը։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.