1 Ալելուիա
Հավատացի, ինչ որ խոսեցի,
Եվ հույժ խոնարհ եղա։
2 Զարմանքիս մեջ ասացի.
«Ամեն մարդ սուտ է»։
3 Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը
Այն ամենի համար, որ ինձ տվեց։
4 Պիտի բարձրացնեմ բաժակը փրկության
Եվ պիտի կանչեմ անունը Տիրոջ։
5 Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ
Իր ողջ ժողովրդի առջև։
6 Տիրոջ աչքին պատվական է
Մահն իր սրբերի։
7 Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ,
Ծառան և քո աղախնի որդին.
Դո՛ւ կտրեցիր կապանքներս,
8 Քեզ օրհնության զոհ
Պիտի մատուցեմ
9 Եվ կանչեմ անունը Տիրոջ։
Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ
Իր ողջ ժողովրդի առջև.
10 Տիրոջ տան գավիթներում
Եվ քո մեջ, Երուսաղե՜մ։