1 Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր
2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի,
Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի,
3 Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները,
Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։
4 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր,
Ճանաչեցիր իմ շավիղները.
Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
5 Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր,
Փախուստս էլ անօգուտ եղավ,
Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
6 Աղաղակեցի քեզ, Տե՜ր, և ասացի.
«Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի աշխարհում»։
7 Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը,
Որովհետև ես հույժ տկարացա.
Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից,
Որովհետև ինձանից հզոր եղան։
8 Տե՜ր, հանի՛ր ինձ բանտից,
Որ գոհություն մատուցեմ քո անվանը
Արդարների հավաքին,
Քանի որ օգնեցիր ինձ։