Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 142

Ապաշխարության աղոթք

1 Սաղմոս Դավթի, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը

Տե՜ր, լսի՛ր աղոթքս,

Քո ճշմարտությամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքներին։

Լսի՛ր ինձ քո արդարությամբ

2 Եվ ծառայիդ հետ մի՛ թշնամացիր,

Որովհետև ո՛չ մի կենդանի էակ չի արդարանա քո առջև։

3 Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց

Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։

4 Հոգիս ձանձրացավ իմ ներսում, և սիրտս խռովվեց իմ մեջ։

5 Ես հիշեցի օրերը հին, հիշեցի քո բոլոր գործերը,

Խորհեցի քո ստեղծածների մասին

6 Եվ դեպի քեզ բարձրացրի ձեռքերս։

Հոգիս երկրի հողի պես ծարավի է քեզ։ Հանգիստ

7 Լսի՛ր ինձ շուտով, Տե՜ր, որովհետև հոգիս նվաղեց իմ ներսում։

Երեսդ մի՛ դարձրու ինձնից,

Որ չնմանվեմ գուբի մեջ իջնողներին։

8 Լսելի՛ դարձրու ինձ քո առավոտյան ողորմությունը,

Որովհետև, Տե՜ր, ես քեզ հուսացի։

Ցո՛ւյց տուր ինձ ճանապարհը, որով պիտի գնամ,

Որովհետև, Տե՜ր, դեպի քեզ բարձրացրի հոգիս։

9 Փրկի՛ր ինձ, Տե՜ր, իմ թշնամիներից,

Որովհետև քեզ ապավեն դարձրի ինձ։

10 Սովորեցրո՛ւ ինձ քո կամքը կատարել,

Որովհետև դու ես իմ Աստվածը։

Քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի ուղիղ ճանապարհով։

11 Հանուն քո անվան քո արդարությամբ կենդանացրո՛ւ ինձ, Տե՜ր,

Հանի՛ր անձս նեղությունից։

12 Քո ողորմությամբ կործանի՛ր իմ թշնամիներին,

Կորստի՛ մատնիր անձիս բոլոր նեղիչներին,

Որովհետև ես քո ծառան եմ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.