Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 144

1 Օրհնություն Դավթի

Ալեֆ

Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ,

Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Բեթ

2 Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը

Հավիտյանս հավիտենից։

Գիմել

3 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ,

Եվ նրա մեծությանը չափ չկա։

Դալեթ

4 Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը

Եվ պատմեն քո զորությունները։

Հեյ

5 Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից

Եվ քո հրաշագործությունները պատմեն։

Վավ

6 Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը

Եվ քո մեծությունը։

Զայն

7 Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն

Եվ ցնծան քո արդարությամբ։

Խեթ

8 Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։

Տեթ

9 Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը

Բոլոր արարածների վրա է։

Յոդ

10 Քո բոլոր գործերը, Տե՜ր, քեզ պիտի խոստովանեն,

Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

Կաֆ

11 Քո արքայության փառքը պիտի ասեն

Եվ պատմեն քո զորության մասին։

Լամեդ

12 Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը,

Քո արքայական մեծ վայելչության փառքերը։

Մեմ

13 Քո արքայությունը ողջ հավիտենականության

Արքայությունն է,

Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։

Նուն

Տերը հավատարիմ է իր բոլոր խոստումներում

Եվ արդար՝ իր բոլոր գործերում։

Սամեխ

14 Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին,

Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։

Այն

15 Բոլոր աչքերը քեզ են վստահում,

Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց.

Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։

Պե

16 Բացում ես ձեռքդ և հագեցնում բոլորին

Քո կամքի քաղցրությամբ։

Ցադե

17 Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին

Եվ սուրբ՝ իր բոլոր գործերում։

Քոֆ

18 Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն,

Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են աղոթում։

Ռեշ

19 Տերը կատարում է իրենից երկյուղածների կամքը,

Լսում է նրանց աղոթքները և փրկում նրանց։

Շին

20 Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն,

Բոլոր մեղավորներին կործանում է Տերը։

Տավ

21 Բերանս Տիրոջ օրհնությունները պիտի խոսի.

Ամեն շնչավոր պիտի օրհնի նրա սուրբ անունը

Հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.