1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի
Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ,
Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
2 Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը
Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։
3 Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները,
Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։
4 Նա, որ երկիր է ուղարկում իր խոսքը,
Եվ արագ սլանում են պատգամները նրա։
5 Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես
Եվ մեգ ցանում փոշու նման։
6 Սառույց է նետում պատառ-պատառ.
Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
7 Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց.
Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։
8 Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին,
Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։
9 Տերն այսպես չարեց բոլոր ազգերին
Եվ իր դատաստանը նրանց չհայտնեց։