1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի
Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ.
Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։
2 Իսրայելն ուրախացավ իր Արարչով,
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։
3 Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ,
Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։
4 Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եվ հեզերին փառավորում փրկությամբ։
5 Սրբերը թող պարծենան փառքով
Եվ ցնծան իրենց հանգստի մեջ
6 Եվ փառաբանեն Աստծուն իրենց բերաններով։
Երկսայրի սրեր կան նրանց ձեռքերում,
7 Որ վրեժ լուծեն հեթանոսներից՝
Ի հանդիմանություն բոլոր ժողովուրդների.
8 Որ նրանց թագավորներին կապեն շղթաներով,
Նրանց զորավարներին՝ երկաթյա ձեռնակապերով,
9 Որ իրագործեն նրանց գրված դատավճիռը.
Այս է փառքը նրա բոլոր սրբերի։