1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2 Անձկության օրը Տերը թող լսի քեզ,
Հակոբի Աստծու անունը օգնական թող լինի քեզ։
3 Իր սրբավայր Սիոնից
Քեզ օգնություն թող ուղարկի
Եվ ընդունի քեզ։
4 Թող հիշի Տերը քո բոլոր զոհերը
Եվ ուխտերդ ընդունելի անի։
5 Տերը թող քեզ տա սրտիդ համաձայն
Եվ քո բոլոր ցանկությունները կատարի։
6 Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ,
Հանուն մեր Աստծու կմեծարվենք։
Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։
7 Այժմ հասկացանք,
Որ Տերը փրկեց իր օծյալին.
Լսեց նրան երկնքի իր սրբավայրից
Իր փրկարար աջի զորությամբ։
8 Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում,
Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։
9 Սրանք կործանվեցին և ընկան,
Մենք բարձրացանք և ուղղվեցինք։
10 Տե՛ր, պահպանի՛ր թագավորին
Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։