Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 21

1 Դպրապետին՝ լուսածագին։ Սաղմոս Դավթի

2 Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, նայի՛ր ինձ,

Ինչո՞ւ լքեցիր ինձ.

Հանցավոր խոսքերիս պատճառով

Ուշացավ փրկությունն իմ։

3 Աստվա՜ծ իմ, ցերեկով քեզ աղոթեցի,

Բայց ինձ չլսեցիր,

Եվ գիշերվա մեջ, բայց ինձ չանսացիր։

4 Սրբերի մեջ ես ապրում դու

Եվ գովերգվում Իսրայելում։

5 Քե՛զ հուսացին մեր հայրերը,

Քեզ հուսացին, և փրկեցիր նրանց։

6 Դեպի քեզ իրենց ձայնը բարձրացրին և ապրեցին,

Քեզ հուսացին և չամաչեցին։

7 Ես որդ եմ և ոչ թե մարդ,

Մարդու կապկանք,

Ժողովրդի կապկանք։

8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ՝

Շարժելով շուրթերը և օրորելով գլուխներն իրենց.

9 «Հուսաց Տիրոջը,

Ուրեմն թող ազատի և փրկի նրան,

Եթե նա հաճելի է Տիրոջը»։

10 Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից,

Մորս ստինքներից իմ հույսը դարձար.

11 Քե՜զ հանձնվեցի ես արգանդից,

Մորս որովայնից դու ես իմ Աստվածը։

12 Մի՛ հեռացիր ինձանից,

Քանզի վտանգները մոտ են,

Եվ չկա մեկը, որ օգնի ինձ։

13 Բազում եզներ շրջապատեցին ինձ,

Եվ գեր ցուլերը, պաշարելով ինձ,

14 Ինձ վրա բացեցին բերաններն իրենց՝

Մռնչացող և հափշտակող առյուծի նման։

15 Ես հեղվեցի ջրի նման.

Իմ բոլոր ոսկորները խախտվեցին,

Եվ սիրտս հալած մոմ դարձավ որովայնիս մեջ։

16 Խեցու նման չորացավ իմ զորությունը,

Լեզուս քիմքիս կպավ,

Եվ ինձ իջեցրին մահվան հողի մեջ։

17 Շուրջս բազում շներ հավաքվեցին,

Եվ չարագործների խմբերն ինձ պաշարեցին։

Ձեռքերս ու ոտքերս ծակեցին

18 Եվ հաշվեցին բոլոր ոսկորներս.

Նրանք ուշիուշով նայեցին ու տեսան ինձ։

19 Իրար մեջ բաժանեցին իմ հագուստները

Եվ պատմուճանիս վրա վիճակ գցեցին։

20 Դու, Տե՜ր, օգնությունդ մի՛ հեռացրու ինձանից

Եվ ինձ օգնելո՛ւ շտապիր, Տե՜ր։

21 Փրկի՛ր ինձ սրից

Եվ շների ձեռքերից՝ միամորիկիս։

22 Ազատի՛ր ինձ առյուծի բերանից

Եվ խոնարհությունն իմ՝ ռնգեղջյուրից։

23 Պիտի հռչակեմ քո անունն իմ եղբայրներին

Եվ օրհնեմ քեզ հավաքի մեջ։

24 Տիրոջ երկյուղածնե՛ր, օրհնե՛ք Տիրոջը,

Եվ Հակոբի ամեն զավակ թող փառաբանի նրան։

Իսրայելի սերնդի ամեն զավակ թող երկյուղի Տիրոջից,

25 Քանզի Տերը չարհամարհեց,

Չանարգեց աղքատիս աղոթքը

Եվ ինձնից երես չդարձրեց,

Այլ երբ աղոթեցի, ինձ լսեց։

26 Քեզանից եմ սկսում օրհներգությունս մեծ հավաքներում։

Ուխտս պիտի կատարեմ

Նրա բոլոր երկյուղածների առջև։

27 Անտունները պիտի ուտեն ու հագենան,

Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան.

Նրանց սրտերը պիտի ապրեն հավիտյանս հավիտենից։

28 Երկրի բոլոր ծագերը կհիշեն և դեպի Տերը կդառնան,

Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան,

29 Որովհետև Տիրոջն է արքայությունը,

Եվ նա է տիրում բոլոր հեթանոսների վրա։

30 Կերան և երկրպագեցին նրան

Երկրի բոլոր կշտացածները.

Բոլոր հող իջնողները

Նրա առջև պիտի ընկնեն։

Նրանով է հոգիս ապրում,

31 Եվ նրան պիտի ծառայի իմ զավակը։

Գալիք սերունդներին պիտի պատմեն Տիրոջ մասին,

32 Դեռ ծնվելիք ժողովրդին, որին Տերն ստեղծեց,

Պիտի պատմեն արդարության մասին։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.