Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 24

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին,

Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ,

Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։

3 Քեզնով համբերողները պիտի չամաչեն,

Այլ անօրենները պիտի ամաչեն իրենց ունայնության համար։

4 Ո՜վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները

Եվ քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։

5 Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր

Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը,

Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։

6 Հիշի՛ր, Տե՜ր, քո գթություններն ու ողորմությունները,

Որոնք հավիտենական են։

7 Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը,

Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։

8 Քանի որ դու քաղցր և ուղիղ ես, Տե՜ր,

Մեղավորներին ճանապարհ ես ցույց տալիս,

9 Հեզերին առաջնորդում ես ճիշտ որոշման

Եվ սովորեցնում ես քո ճանապարհները։

10 Տիրոջ բոլոր ճանապարհները գթառատ ու ճշմարիտ են

Նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։

11 Քո անվան համար, Տե՜ր, քավի՛ր իմ մեղքերը, քանզի շատացան։

12 Այն մարդը, որ երկնչում է Տիրոջից,

Նրանից է սովորում՝ ինչ ճանապարհ ընտրի։

13 Նրա անձը բարության մեջ կհանգչի,

Եվ նրա զավակը երկիրը կժառանգի։

14 Տերն իրենից երկյուղածների զորությունն է

Եվ իր ուխտն է սովորեցնում նրանց։

15 Իմ աչքերը մշտապես Տիրոջն են ուղղված,

Եվ նա է ոտքերս հանում որոգայթից։

16 Նայի՛ր և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ և աղքատ եմ ես։

17 Սրտիս նեղությունները խիստ շատացան. ազատի՛ր ինձ իմ վշտերից։

18 Տե՛ս իմ խոնարհությունն ու իմ վաստակը

Եվ թողությո՛ւն տուր իմ բոլոր մեղքերին։

19 Տե՛ս, թշնամիներս որքա՜ն շատացան

Եվ նանիր ատելությամբ ինձ ատեցին։

20 Պահի՛ր իմ անձը և ազատի՛ր ինձ,

Մի՛ թող, որ ամաչեմ, որովհետև քեզ վրա հույս դրեցի։

21 Անբիծ և ուղիղ մարդիկ ինձ միացան,

Եվ ես սպասեցի քեզ, Տե՜ր։

22 Փրկի՛ր Իսրայելին, Աստվա՜ծ, իր բոլոր նեղություններից։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.