1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2 Քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, թող չամաչեմ հավիտյան.
Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ։
3 Ի՛նձ խոնարհիր քո ականջը, փութա՛ ինձ փրկելու.
Իմ պահապա՛նը եղիր, Աստվա՜ծ, և իմ փրկության ապաստանը,
4 Քանզի դու ես իմ ուժն ու ապավենը։
Քո անվան համար ինձ առաջնորդեցիր և սնեցիր։
5 Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։
Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,
6 Եվ քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։
Փրկեցիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո ճշմարտությամբ։
7 Ատեցիր նրանց, ովքեր սնոտիաբար են երկյուղում։
Ես Տիրոջ վրա հույս դրեցի. 8 պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ։
Նայեցիր իմ խոնարհությանը և փրկեցիր ինձ վշտերից,
9 Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը
Եվ ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ։
10 Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, քանզի ճնշված եմ ես.
Սրտմտությունից աչքն իմ խռովվեց,
Նաև փորս ու հոգիս։
11 Կյանքս նվազեց ցավերի պատճառով,
Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։
Իմ զորությունը տկարությունից աղքատացավ,
Եվ ոսկորներս փտեցին։
12 Իմ բոլոր թշնամիներից ավելի
Ես եղա նախատինք դրացիներիս համար,
Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։
Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,