Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 30

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, թող չամաչեմ հավիտյան.

Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ։

3 Ի՛նձ խոնարհիր քո ականջը, փութա՛ ինձ փրկելու.

Իմ պահապա՛նը եղիր, Աստվա՜ծ, և իմ փրկության ապաստանը,

4 Քանզի դու ես իմ ուժն ու ապավենը։

Քո անվան համար ինձ առաջնորդեցիր և սնեցիր։

5 Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։

Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,

6 Եվ քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։

Փրկեցիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո ճշմարտությամբ։

7 Ատեցիր նրանց, ովքեր սնոտիաբար են երկյուղում։

Ես Տիրոջ վրա հույս դրեցի. 8 պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ։

Նայեցիր իմ խոնարհությանը և փրկեցիր ինձ վշտերից,

9 Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը

Եվ ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ։

10 Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, քանզի ճնշված եմ ես.

Սրտմտությունից աչքն իմ խռովվեց,

Նաև փորս ու հոգիս։

11 Կյանքս նվազեց ցավերի պատճառով,

Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։

Իմ զորությունը տկարությունից աղքատացավ,

Եվ ոսկորներս փտեցին։

12 Իմ բոլոր թշնամիներից ավելի

Ես եղա նախատինք դրացիներիս համար,

Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։

Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,

13 Մոռացվեցի ես, ինչպես մեռյալն է իսպառ մոռացվում սրտից,

Դարձա իբրև կորսված անոթ։

14 Քանզի իմ շուրջը գտնվող շատերից բամբասանք լսեցի.

Իրար մոտ հավաքված՝ ուզում էին հոգիս առնել։

15 Բայց ես, ո՜վ Տեր, քեզ հուսացի՝ ասելով.

«Դու ես իմ Աստվածը,

16 Եվ քո ձեռքում են իմ տարիները»։

Փրկի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և իմ հալածիչներից։

17 Ցո՛ւյց տուր քո երեսը քո ծառային.

Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, ըստ քո ողորմության։

18 Տե՜ր, թող չամաչեմ, որ քեզ դիմեցի.

Թող ամաչեն ամբարիշտները և իջնեն դժոխք։

19 Թող համրանան նենգ շրթունքները,

Որոնք ամբարտավանությամբ և արհամարհանքով

Չարախոսում էին արդարին։

20 Ո՜վ Տեր, որքա՜ն շատ է քաղցր ողորմածությունդ,

Որ պահեցիր երկյուղածներիդ համար,

Եվ բոլորը տեսան, թե ինչպես քո ողորմությունը շնորհեցիր քեզ հուսացողներին։

Քո երեսի ծածկույթով պաշտպանեցիր նրանց

21 Մարդկանց խռովությունից,

Քո խորանում թաքցրիր նրանց լեզուների հակառակությունից։

22 Օրհնյա՜լ է Տերը, քանզի նրա ողորմությունը

Հրաշքներ գործեց ամուր քաղաքում։

23 Ապշահար եղած ասացի, որ այլևս կտրվեցի քո աչքից,

Դրա համար իմ աղոթքի ձայնը լսեցիր, երբ քեզ դիմեցի։

24 Սիրեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր սրբեր,

Որովհետև Տերը ստուգություն է փնտրում

Եվ հատուցում նրանց, ովքեր առավել

Ամբարտավանություն են գործում։

25 Քաջալերվե՛ք, և ձեր սրտերը թող զորանան,

Բոլո՛րդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.