Ապաշխարության աղոթք
1 Դավթի՝ սաղմոս իմաստության
Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց,
Եվ նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին։
2 Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում,
Եվ որի բերանում նենգություն չկա։
3 Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին
Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։
4 Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. դեպի թշվառություն դարձա,
Որովհետև փշերն ինձ ծակծկեցին։
5 Մեղքերս քեզ ցույց կտամ
Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։
Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը»,
Եվ դու թողություն կտաս
Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ