1 Սաղմոս Դավթի
Արդարնե՛ր, ցնծացե՛ք Տիրոջով.
Ուղղամիտներին է վայելում օրհնությունը։
2 Օրհներգե՛ք Տիրոջը օրհնությամբ,
Տասնալար սաղմոսարանով սաղմո՛ս ասացեք նրան։
3 Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, որ բարի է.
Սաղմո՛ս ասացեք նրան օրհնությամբ։
4 Ուղիղ են Տիրոջ պատգամները,
Եվ նրա բոլոր գործերը՝ հուսալի.
5 Տերը սիրում է ողորմություն և իրավունք։
Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,
6 Եվ Տիրոջ խոսքով հաստատվեց երկինքը,
Նրա բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները։