Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 34

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ,

Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։

2 Ա՛ռ քո զենքն ու զրահը և հասի՛ր օգնության,

3 Հանի՛ր սուրդ ընդդեմ ինձ հալածողների,

Վանի՛ր նրանց և ասա՛ ինձ.

«Քո փրկությունը ես եմ»։

4 Ինձ հետապնդողները թող ամաչեն և անարգվեն,

Թող նահանջեն և ամաչեն իմ մասին չար բան խորհողները.

5 Նրանք հողմից քշված փոշի թող լինեն,

Եվ Տիրոջ հրեշտակը թող չարչարի նրանց։

6 Նրանց ճամփաները խավար և գայթակղությամբ լի թող լինեն,

Եվ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։

7 Իրենց ապականության որոգայթը իզո՜ւր իմ դեմ լարեցին

Եվ իզո՜ւր անձս նախատեցին։

8 Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում.

Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը,

Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։

9 Իսկ ես կցնծամ Տիրոջով,

Կուրախանամ նրա տված փրկությամբ.

10 Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։

Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից,

Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։

11 Ինձ վրա հարձակվեցին չարի վկաները.

Հարցնում էին իմ չիմացածից։

12 Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին,

Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։

13 Նրանց հալածանքի ժամանակ քուրձ էի հագնում,

Պահքով խոնարհեցնում էի անձս,

Եվ աղոթքներս իմ ծոցը դարձան։

14 Սիրալիր էի եղբոր և ընկերոջ պես,

Խոնարհ՝ սգավորի և տրտումի պես։

15 Հավաքվեցին և ուրախացան ինձ վրա,

Շուրջս տանջանքներ կուտակվեցին,

Բայց ես չհասկացա,

Ցրվեցին, բայց չզղջացին։

16 Փորձեցին ինձ և արհամարհեցին,

Իրենց ատամներն արհամարհանքով կրճտացրին իմ դեմ։

17 Տե՛ր, ե՞րբ պիտի տեսնես։

Հոգիս հեռո՛ւ պահիր նրանց խորամանկությունից

Եվ միամորությունս՝ առյուծներից։

18 Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,

Մեծ հավաքներում

Եվ պիտի օրհնաբանեմ քեզ բազմամարդ ժողովներում։

19 Թող ինձ վրա չխնդան թշնամիներս,

Որոնք առանց պատճառի ատում էին ինձ,

Թող վերջ գտնեն աչքերով արվող նրանց նշանները։

20 Ինձ հետ խաղաղության մասին էին խոսում,

Բայց իրենց բարկությամբ՝ նենգություն խորհում։

21 Ինձ վրա բացեցին իրենց բերաններն ու ասացին.

«Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»։

22 Ո՜վ Տեր, տեսար. մի՛ լռիր.

Տե՛ր, մի՛ հեռացիր ինձանից։

23 Զարթնի՛ր և նայի՛ր, Տե՛ր, իմ իրավունքին ու դատաստանին,

Աստվա՛ծ իմ և Տե՛ր իմ։

24 Քո արդարությամբ իմ դատաստա՛նը տես,

Ո՛վ Տեր, Աստվա՛ծ իմ։

Թող ինձ չծաղրեն իմ թշնամիները

25 Եվ թող չասեն իրենց սրտերում.

«Երնե՜կ, երնե՜կ մեր անձերին, քանզի կործանեցինք նրան»։

26 Թող խայտառակվեն և ամաչեն

Իմ դժբախտությամբ ուրախացողները,

Թող ամոթ և անարգանք հագնեն

Իմ դեմ մեծախոսողները։

27 Թող ցնծան և ուրախանան քեզնով բոլոր նրանք,

Ովքեր իմ արդարությունն են կամենում։

Ամեն ժամ թող ասեն. «Աստված մեծ է»,

Ովքեր քո ծառային խաղաղություն են կամենում։

28 Լեզուս թող խոսի քո արդարության մասին

Եվ հանապազ քեզ գովաբանի։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.